Ախր շատ լավն են է...

12 Aug 2018 00:33 25
9,401
178 5

AseksoeNews-«Այդ մենք ենք Ձեզ ծափ տալիս»,-նման վերնագրով տեսանյութ է տարաշել Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում՝ նաև գրառում կատարելով. «Ախր շատ լավն են է...»:

Հիշեցնենք, որ Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի բացման միջոցառումը:

Բարի գալուստ մաղթելով մասնակիցներին նոր Հայաստանում՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է. «Ես մեզ բոլորիս ուզում եմ շնորհավորել երկու իրադարձության առթիվ: Նախ այն բանի համար, որ դուք իսկապես գտնվում եք նոր Հայաստանում, և իհարկե շնորհավորում եմ «Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկի առթիվ: Սա սփյուռքի նախարարության համար աննախադեպ ծրագիր է, երբևէ նախարարությունը միաժամանակ 400 սփյուռքահայ պատանիների չի հյուրընկալել: Մեզ համար մարտահրավեր է, սակայն մենք անելու ենք մեր լավագույնը, որ թերացումներ չլինեն»:

Related of "Ախր շատ լավն են է..." Videos